HomeAbout UsToursNews or ReviewsVideo GalleryPhoto GalleryPartnersCatalog 2013Contact UsMap
ArmeniaRules &  RegulationsArmenia/JermukMoscow-Saint Petersburg-ArmeniaInterview-ArticlesRussian

HAMBIK'S TOUR ճամփորդական ընկերությունը հինադրվել է 1988թ-ին: 
Հիմնադրումից ի վեր ընկերության ղեկավարն է Համբիկ Մարտինյանը: 25 տարինիերի իր գործունեության ընթացքում HAMBIK'S TOUR ճամփորդական ընկերությունը տուրիզմի ոլորտում սպասարկել է հարյուր հազարավոր մարդկանց` ինչպես ԱՄՆ-ի սահմաններում, այնպես էլ ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես, Հայստանի Հանրապետությունում: Իր գործունեության ընթացքում HAMBIK'S TOUR-ը արժանացել է բազում շնորհակալագրերի, պատվոգրերի և որ ամենակարևորն է, բազմահազար հաճախորդների վստահությանը և հարգանքին: Բացի այն, որ HAMBIK'S TOUR-ը իր գործունեության մեջ միշտ կարևորել է բարձր սպասարկման և որակյալ ծառայություններ մատուցելու սկզբունքը, այս ընկերության կարևոր առաքելություններից է  նպաստել տուրիզմի զարգացմանը  նաև Հայաստանի Հանրապետությունում, ինչի վկայությունն է այն, որ ապրիլ ամսվանից սկսած ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ամեն տարի հնարավորություն են ունենում պատշաճ մակարդակով վայելելու Հայաստանի անզուգական բնաշխարհը: HAMBIK'S TOUR-ի երթերի շրջանակում տուրիստները այցելում են Հայաստանի և Արցախի բոլոր պատմամշակութային վայրերը: Բարձրակարգ ընդունելությունը, հյուրասիրությունները, պտույտները և Հայաստանի չնաշխարհիկ բնօրրանը ամեն տարի ավելի ու ավելի շատ տուրիստների է գրավվում և HAMBIK'S TOUR-ի երթերը ապահովվում են մեր հայրենակիցների այցը Հայաստան: 
HAMBIK'S TOUR-ի այդ երթերը ևս մի կարևոր ներդրում են Հայաստանում տուրիզմի զարգացման ռազմավարության շրջանակներում: Դա է վկայում 2012թ ապրիլին, HAMBIK'S TOUR-ի Հայաստան հերթական այցի ժամանակ, Ջերմուկում Հնրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը HAMBIK'S TOUR-ի ղեկավար Համբիկ Մարտինյանի և խմբի անդամների հետ: Հարկ է նշել, որ 2012թ-ի սեպտեմբերյան  վերջին շրջագայությունը, նշանավորվեց նաև նրանով, որ Համբիկ տուրը փոքր խմբով` անձամբ Համբիկի մասնակցությամբ, նվաճեց Արագածի գագաթը: 
1988թ-ից ի վեր, HAMBIK'S TOUR- կազմակերպել է շրջագայություններ ԱՄՆ-ի տարբեր հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում և ապահովել իր հարյուր հազարավոր  հաճախորդների պատշաճ հանգիստը: Այսօր էլ HAMBIK'S TOUR-ը ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում է երթեր դեպի Las Vegas, Laughlin, Grand Canyon, Yosemite Park, San Francisco, San Diego, Ensenada, Lake Tahoe, Bryce Canyon, Fresno, Fresno, Santa Barbara & Solvang, San Manuel, Morongo, Spotlight 29, Fantasy Springs, ինչպես նաև Հայաստան-Արցախ, Հայաստան (Ջերմուկի Արմենիա առողջարան) և Մոսկվա-Սանկտ Պետրբուրգ-Հայաստան, իսկ 2013թ-ից, ի ուրախություն իր հաճախորդների, HAMBIK'S TOUR-ի շրջագայությունների ցուցակում ավելացել են ևս երկուսը` Redwood Forest-ը և Glenwood Springs-ը:

Հարգելի այցելու, մեր կայքում մանրամասն ներկայացված է HAMBIK'S TOUR-ի 2013թ-ի շրջագայությունների ամբողջ ծրագիրը: Բացելով կայքի մյուս էջերը Դուք կարող եք ծանոթանալ ամբողջ ծրագրին` ըստ պատշաճի: 


Շնորհակալություն մեր կայքը այցելելու համար: