HomeAbout UsToursNews or ReviewsVideo GalleryPhoto GalleryPartnersCatalog 2013Contact UsMap
ArmeniaRules &  RegulationsArmenia/JermukMoscow-Saint Petersburg-ArmeniaInterview-ArticlesRussian

ԽՈՒՄԲ 1
ԽՈՒՄԲ 2
ԽՈՒՄԲ 3
Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր 
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

Եղիշե Չարենց
Լավագույն ռեստորաններ, պատմական վայրեր, հետաքրքիր հանդիպումներ, խանդավառ երեկոներ և հաճելի ժամանց:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել գրասենյակ:

818. 240-4690
Ուղեկցում է անձամբ Համբիկը
ԽՈՒՄԲ 4
2017