HomeAbout UsToursNews or ReviewsVideo GalleryPhoto GalleryPartnersContact UsMapArmenia
Rules &  RegulationsArmenia/JermukMoscow-Saint Petersburg-ArmeniaInterview-ArticlesRussian

Զբոսաշրջությունը Հայաստանում գնալով Զարգանում է, դրան աջակցում է նաև Լոս-Անջելեսում գործող HAMBIK TOURS-ը

Կյանքը հիասքանչ է, երբ գիտես, թե ինչ է տուրիզմը...
Հայաստանը եզակի երկիր է, որտեղ տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Հայաստանում բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմամշակութային, այնպես էլ հոգևոր առումով:
Հայաստանում տուրիզմի զարգացման համար կան բազում հնարավորություններ և նախադրյալներ:
Զբոսաշրջության ոլորտը հռչակվել է տնտեսության գերակա ճյուղ, և զարգանում է հստակ ռազմավարության և քաղաքականության շրջանակներում: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս անդրադարձել է Հայատանում տուրիզմի զարգացման ռազմավարությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերն ու նշանակությունը՝ որպես զբոսաշրջության բնագավառում քաղաքականության և զբոսաշրջային գործունեության խնդիրների համար կենտրոնական համաշխարհային ֆորում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և  քաղաքական բնագավառներում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքրինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:
Այդ ներուժը այսօր լիարժեք և պատվախնդորեն հայ ժողովրդին է ծառայեցնում մեր հայրենակից Համբիկ Մարտինյանը, որը ղեկավարում է Լոս-Անջելեսի ամենաճանաչված տուրիստական գրասենյակը` HAMBIK TOURS-ը: HAMBIK TOURS-ը յուրաքանչյուր տարի 3-ից 4 տուրիստական խմբեր է տանում Հայաստան և Արցախ: 
​ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ամեն տարի հանարավորություն են ունենում պատշաճ մակարդակով վայելելու Հայաստանի անզուգական բնաշխարհը: 
HAMBIK TOURS-ի երթերի շրջանակում տուրիստնրը այցելում են Հայաստանի և Արցախի բոլոր պատմամշակույթային բնակավայրերը: 
Բարձրակարգ ընդունելությունը, հյուրասիրությունները, պտույտները և Հայաստանի չնաշխարհիկ բնօրրանը ամեն տարի ավելի ու ավելի շատ տուրիստների է գրավվում և HAMBIK TOURS-ի երթերը ապահովվում են մեր հայրենակիցների այցը Հայաստան: 
HAMBIK TOURS-ի այդ երթերը ևս մի կարևոր ներդրում են Հայաստանում տուրիզմի զարգացման ռազմավարության շրջանակներում:  
Դա է վկայում 2012թ ապրիլին, HAMBIK TOURS-ի Հայաստան հերթական այցի ժամանակ, Ջերմուկում Հնրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը HAMBIK TOURS-ի ղեկավար Համբիկի և խմբի անդամների հետ: 
Նախագահը բարձր գնահատեց HAMBIK TOURS-ի ամենամյա այցերը Հայաստան, ինչն իրականում ևս մի զգալի զարկ է Հայաստանում տուրիզմի զարգացման գործում:
Ավանդույթի համաձայն HAMBIK TOURS-ի ապրիլյան երթի մասնակիցները Համբիկի գլխավորությամբ ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Պատրաստեց` Արմեն Ոսկերչյանը