HomeAbout UsToursNews or ReviewsVideo GalleryPhoto GalleryPartnersContact UsMapArmenia
Rules &  RegulationsArmenia/JermukMoscow-Saint Petersburg-ArmeniaInterview-ArticlesRussian

Համբիկ Տուրի հերթական ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Սա որպես փոքրիկ նախաբան, իսկ մենք արձանագրենք Համբիկ Տուրի հերթական հաղթարշավը:
Ընդամենը 4 օր առաջ Համբիկ տուրը վերադարձավ հայրենիքից իր հետ բերելով անմոռաց հուշեր և բարոյական ու հոգևոր հաղթանակի նոր դափնիներ:
Լոս-Անջելեսի ամենաճանաչված տուրիստական գրասենյակը` HAMBIK TOURS-ը յուրաքանչյուր տարի խմբեր է տանում Հայաստան և Արցախ: 
 Այդ խմբերը այս տարի, ի պատիվ Համբիկ տուրի բարեխիղճ գործունեության, գրեթե կրկնապատվեցին: Ապրիլ ամսվանից սկսած ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ամեն տարի հանարավորություն են ունենում պատշաճ մակարդակով վայելելու Հայաստանի անզուգական բնաշխարհը: 
HAMBIK TOURS-ի երթերի շրջանակում տուրիստնրը այցելում են Հայաստանի և Արցախի բոլոր պատմամշակույթային բնակավայրերը: Բարձրակարգ ընդունելությունը, հյուրասիրությունները, պտույտները և Հայաստանի չնաշխարհիկ բնօրրանը ամեն տարի ավելի ու ավելի շատ տուրիստների է գրավվում և HAMBIK TOURS-ի երթերը ապահովվում են մեր հայրենակիցների այցը Հայաստան: 
HAMBIK TOURS-ի այդ երթերը ևս մի կարևոր ներդրում են Հայաստանում տուրիզմի զարգացման ռազմավարության շրջանակներում: Դա է վկայում 2012թ ապրիլին, HAMBIK TOURS-ի Հայաստան հերթական այցի ժամանակ, Ջերմուկում Հնրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը HAMBIK TOURS-ի ղեկավար Համբիկի և խմբի անդամների հետ: 
Իսկ այս տարվա վերջին` սեպտեմբերյան շրջագայությունը, նշանավորվեց նաև նրանով, որ Համբիկ տուրը փոքր խմբով` անձամբ Համբիկի մասնակցությամբ, նվաճեց Արագածի գագաթը:
Բարի երթ քեզ և ավելի բարձր գագաթների նվաճումներ` Համբիկ տուր. Թող ամեն տարի մեր հայրենակիցները թրթիռը սրտներում սպասեն հերթական շրջագայություններին ու անմոռանալի արշավներին հենց հայրենիքի սրտում: 

Պատրաստեց` Արմեն Ոսկերչյանը